Սեռական կյանք
Ինտիմ կյանքի հիգիենան. սեքսոպաթոլոգ
Սեքսի յուրաքանչյուր պատրաստություն չէ, որ «տոնական» է լինում, բայց հատուկ մոտեցում ունենալ ցանկալի է յուրաքանչյուր մերձեցման ժամանակ: Իսկ առաջին տեղում հիգիենայի հարցերն են: Դա պարզ է նաև LN-ին դիմած լեդիների էլեկտրոնային նամակներից: Անհանգստությունների սանդղակի վերին հորիզոնականում առաջին սեռական հարաբերությունից հետո ձեռնարկվելիք հիգիենիկ«միջոցառումների» հարցն է:
LN-ի հետ զրույցում ԵՊԲՀ Սեքսոլոգիայի ամբիոնի ասիստենտ, Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ Արսեն Գրիգորյանը հանգստացրեց սեքսուալ կյանքում իրենց առաջին քայլերն անող լեդիներին՝ նշելով, որ հիգիենայի հարցում առանձնապես մեծ չէ տարբերությունը, թե որերորդ հարաբերությունն է: Հիգիենիկ պատրաստություն տեսնել հարկավոր է յուրաքանչյուր սեռական հարաբերությունից առաջ, և առաջին հերթին խոսքը մաքրության տարրական կանոնների մասին է, մասնավորապես՝ լոգանքի: «Ցանկալի է, որ տղամարդը սեքսից առաջ և հետո թեկուզ մի փոքր միզի. դա կօգնի խուսափել միզուկում թեթևակի բորբոքային պրոցեսների առկայության պարագայում ինֆեկցիաներ փոխանցելուց զուգընկերուհուն, իսկ հարաբերությունից անմիջապես հետո միզելը տղամարդուն է պաշտպանում հեշտոցից փոխանցվող սեռավարակներից»,- պարզաբանեց մասնագետը:
Առաջին սեռական հարաբերությունը, որն ընթանում է դեֆլորացիայով՝ կուսաթաղանթի պատռումով, կարող է բերել անգամ մի քանի օր թեթև ընթացք ունեցող, դաշտանային ֆունկցիային նմանվող արնահոսության, որի դեպքում անմիջապես երկրորդ հարաբերությանը գնալ խորհուրդ չի տրվում: Սեքսոպաթոլոգի խոսքով՝ որտեղ կա պատռվածք (կոնկրետ այս դեպքում գործ ունենք լորձաթաղանթի ամբողջականության խախտման հետ), վարակների, ինֆեկցիաների դուռ է բացվում. առավելագույնը յոթ օր հետո կինը առանց վախերի կարող է ունենալ երկրորդ հարաբերությունը: Իսկ եթե դեֆլորացիան ուղեկցվել է ընդամենը մեկ-երկու կաթիլ արյամբ (լինում են դեպքեր, երբ դա էլ չի լինում), հենց նույն օրն էլ՝ մի քանի ժամ անց, կարող է հաջորդել երկրորդ հարաբերությունը:
Սեքսոպաթոլոգը կանգ առավ մի շատ նուրբ հարցի վրա ևս՝ սեռական համակարգի բակտերիաների համատեղելիության: Ցանկացած կին հեշտոցում ունի իր սեփական բակտերիալ ֆլորան, իր ֆլորան ունի նաև տղամարդու սեռական համակարգը: Առաջին սեռական հարաբերությունից հետո կնոջ մոտ ֆլորայի փոփոխություն է լինում, քանի որ տղամարդու բակտերիաները (խոսքը վարակների մասին չէ, այլ բոլորի մոտ առկա բակտերիալ ֆլորայի) թափանցում են հեշտոց: Տեղի է ունենում բակտերիաների փոխանակում, ինչն ավելի հաճախ կանանց մոտ կարող է առաջացնել խնդիրներ: Հնարավոր է՝ առաջանա հեշտոցային դիսբակտերիոզ, որը կարող է արտահայտվել որոշակի արտադրությամբ, քորով, մրմուռով: Որպես կանոն, դա բուժման անհրաժեշտություն կամ հատուկ միջամտություն չի առաջացնում եւ ժամանակի ընթացքում անցնում է, երբ բակտերիաներն ի վերջո ադապտացվում են:
Ինտիմ գելերին ու լվացող միջոցերին վերաբերող հարցերին մասնագետի վերաբերմունքը դրական է, բայց եթե դրանք մատչելի չեն, ինտիմ զոնայի լվացման համար խորհուրդ է տրվում օգտագործել մանկական կամ սովորական սև օճառ: «Ցանկալի չէ հակաբակտերիալ օճառների պարբերական կիրառումը: Գերմաքրությամբ տարվել ևս պետք չէ. խոսքն այն կանանց մասին է, ովքեր սեռական օրգանների լվացումներ են անում նաև ներսից, ինչը խախտում է հեշտոցի թթվային, բակտերիալ միջավայրերը: Բնությունն ինքը սեռական համակարգն օժտել է ինքնամաքրման մեխանիզմներով, որոնցից մեկն էլ դաշտանային ցիկլն է»,- նշեց Ա. Գրիգորյանը:
Ինչ վերաբերում է չպաշտպանված սեռական հարաբերությանը հատկապես պատահական կապի դեպքում կամ կասկածելի զուգընկերոջ հետ, ապա ցանկալի է անմիջապես հետո հեշտոցային լվացում անել համապատասխան հակասեպտիկ լուծույթներով, որոնք վաճառվում են դեղատներում:
25.01.2013 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ